Մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը․ Հարավային Օսիայի նախագահ

Մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը․ Հարավային Օսիայի նախագահ

Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը՝ մեկնաբանելով նախօրեին ուղիղ եթերում Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

Այս մասինգրում է Հրապարակը՝ հղում անելով Sputnik Հարավային Օսիայի կայքէջին։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր ժողովրդին, և Հարավային Օսիայի ժողովրդին նրա կարծիքը չի հետաքրքրում։

«Մենք հարգում ենք հայ ժողովրդին, որի հետ ունենք դարավոր բարեկամական հարաբերություններ, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը, որը դավաճանել է սեփական ժողովրդին, ովքեր օգնության էին սպասում Հայաստանից»,-  ասել է Գագլոևը և հավելել․

«Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը, նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում»։

Գագլոևն ընդգծել է, որ Հարավային Օսիան ճանաչված անկախ պետություն է, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։