Մենք ականատես եղանք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին իրենց հայրենիքը. ՌԴ դեսպան

Մենք ականատես եղանք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ լքեցին իրենց հայրենիքը. ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության ռուս հայրենակիցների XV երկրների համաժողովում, հայտնում է Երևանի Ռուսական տունը։

Միջոցառումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը։ Համաժողովի թեման էր՝ «Հայաստանի ռուսական աշխարհ. Ձեռքբերումներ և ժամանակակից մարտահրավերներ»։

«Մեր համաժողովն ընթանում է արտասովոր պայմաններում՝ ժամանակակից Հայաստանի պատմության ամենամութ էջերից մեկի ֆոնին։

Մենք ականատես եղանք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ հայեր և ռուսներ, ստիպված լքեցին իրենց հայրենիքը։

Այս ողբերգության առաջին օրերից Ռուսաստանը հարկադիր միգրանտներին օգնություն է ցուցաբերում ինչպես մասնավոր կազմակերպությունների, այնպես էլ պետական ​​մակարդակով։ Ռուսաստանը դա ընկալում է որպես սեփական ողբերգություն»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։