Մինչ լուրեր էին տարածում, թե թշնամին է մտել Վարդենիս ու տունը թալանել, տեղի ոստիկանները հայտնաբերեցին գողին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ–հետախուզական միցոցառումների արդյունքում տաք հետքերով բացահայտել են սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած գողության դեպքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Վարդենիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Լիդա Բ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 26-ի ժամը 12:00-ից մինչև սեպտեմբերի 27-ի ժամը 15:00–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան պատուհանի ապակին կոտրելու միջոցով ներս են մտել տուն և տան տարբեր սենյակներում տակնուվրա արել ողջ գույքը, ապա գողացել ծննդյան մոմեր, 1 արկղ ատամհատիկի համար նախատեսված պարագաներ, 12 հատ ապակյա մոմակալներ, շամպայն, կանացի պայուսակ, խոշոր չափի փուչիկներ, 1 հատ ստեղնաշարով բջջային հեռախոս և հեռացել:
Մինչ Վարդենիսում նշված կատարված գողության մասին կայծակնային արագությամբ տարածվեց տեղեկությունը ու շատերը սկսեցին քաղաքում լուրեր տարածել, թե հաստատ հարևան թշնամի երկրից են մտել Վարդենիս ու գողութունը արել:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչութան և ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում նշված գողութունը կատարելու կասկածանքով ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել տեղի բնակիչ, 21-ամյա տղայի:
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է ներս մտել նշված բնակարան և այնտեղից կատարել գողություն: Ոստիկանների հմուտ գործղությունների արդյունքում հայտնաբերվել է նաև գողոնը: