Նազելի Բաղդասարյանն «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց
«Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն «Արցախ» ասելու համար ներողություն խնդրեց.
«Ինչպես գիտեք, նախօրեին վարչապետը ներկայացրել էր, որ Արցախից, կներեք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջարկվում է 100 հազար դրամ, որը տրվում է միանվագ: Խոստացել էինք ներկայացնել՝ ինչպես է գործընթացն իրականացվելու:
Այս պահին զրույց կծավալենք Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի հետ»,- նշեց նա: