Նարես մնացել է Ճարտարում, մի բան արեք
Ֆեյսբուքյան օգտատեր Կարինա Հարությունյանը գրել է․
«Նարես մնացել է Ճարտարում, բենզին չկա ու բերող չկա։ Մի բան արեք, գրողը ձեզ տանի։ Ճարտարում մնացել է 4-5 ընտանիք ու բոլորը զոհվածի ընտանիքներ են»:
Նշենք, որ Նարեն դեռ նախորդ պատերազմական օրերից էր հայտնի: Նա կորցրել էր իր հայրիկին և մեկ անգամ լրագրողների հետ հետևյալն զրույցն էր ունեցել.
«Կռվի ժամանակ ամենավատ բանը մարդկային կորուստներն են»:
-Դու կորցրե՞լ ես․․․
-Պապայիս,- շշնջացել էր Նարեն։