Նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանին

Նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանին

Aravot.am-ը գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է հումորիստ, դերասան Հովհաննես Դավթյանի պահվածքի վերաբերյալ, որը ֆեյսբուքի իր էջում մի շարք վիրավորական արտահայտություններ էր արել այն տղաների հասցեին, որոնք նրա ներկայացման եւ այլ միջոցառումների ժամանակ բեմ էին դուրս եկել «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի» եւ նման այլ բովանդակությամբ պաստառներով:

«Նախ ասեմ, որ ձեր նշած ճպուռը մեկ հատ չէ. ՀՀ-ում նման միջատների տեսակները 50-ից ավելի են եւ ունեն իրենց նման միջատազգիներով հագեցված հսկայական լսարան։ Նմանների հիմնախնդիրը ոչ այնքան իշխանություններին հաճոյանալն է, ոչ այնքան նրանց հաստ աղիքում հանգրվանելու պատրաստակամությունն է, այլ, առաջին հերթին՝ իր հարազատ լսարանի անասնական բնազդները բավարարելը՝ «Ժողովուրդ ջան, փող տվեք, եկեք ինձ նայեք»։

Դա կոչվում է հանդիսատեսամոլություն. այսինքն` այս մարդիկ հաճոյանում են հասարակության ամենացածր շերտերին, քանի որ նրանք իր «ներկայացում» անվանվող կեղտոտության համար տոմս են առնում։ Տոմս են առնում, սրանք կոպեկ են փախցնում եւ ապրում են։

Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»։ Դուք գիտեք, որ ատլախները հայերին մոտ կանգնած ազգ են, իրենք իրենց երկիրն են ունեցել՝ «Ատլախտիդա», բայց հիմա ձուլվել են հայերին։ Այնպես որ՝ դրա անունը մնում է ատլախ։