Ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ․ Անժելա Սարգսյանի գրառումը՝ Գայանե Ասլամազյանի մասին

Գայանե Ասլամազյան Անժելա Սարգսյան

Ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ․ Անժելա Սարգսյանի գրառումը՝ Գայանե Ասլամազյանի մասին։

Երեկվանից համացանցը ողողված է Գայանե Ասլամազյանի տեսաուղերձով, որում դերասանուհին խոստովանում է, որ ինքը 10 ամիս առաջ ամուսնալուծվել է, իսկ ամուսինը մոտ 2 շաբաթ է, ինչ գտնվում է կալանավայրում:

Համացանցային օգտատերերը դերասանուհուն սկսեցին հիշեցնել տարիներ առաջ իր տված հարցազրույցը սկանդալի կիզակետում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանի մասին, որում Գայանե Ասլամազյանը կարծիք էր հայտնել, թե Անժելան իրեն PR է արել։

Դերասանուհի Անժելա Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրառում է արել.

«Հերիքա, հերիքա ինձ ուղարկեք նմանատիպ screenshotեր և տեքստեր, որ ուրախ եք։ Ես չեմ ապրում անցյալով և ներել եմ բոլորին, ովքեր ցավեցրել են ինձ։ Մարդիկ, մի կաթիլ Աստծո վախն ունեցեք, երբ դատում եք ուրիշին։ Ոչ մեկս մաքուր չենք և ապահովվագրված չենք այս կյանքում։ Իսկ Գայանեի համար շատ ցավում եմ և աղոթում, որ Աստված օրհնի իրեն, այս երկրում անչափ դժվար է միայնակ կնոջ համար 0 ից կյանքը սկսելը։
Թող Աստված ողորմի բոլորիս…»