Նոր մանրամասներ՝ դերասանուհու եղբոր սպանության դեպքի մասով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում՝ 35-ամյա Հայկ Ազիզյանը բուժհաստատության բակում բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ տեսակցել է Արման Թովմասյանին, որի ժամանակ Հայկ Ազիզյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին:
Այդ ընթացքում Արման Թովմասյանին ուղեկցող աշխատակիցը, հասնելով օգնության, ձեռքով բռնել է դանակի շեղբը՝ խանգարելով նրան ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը:
Այդ պահին օգնության հասած բժիշկներին հաջողվել է վնասազերծել Հայկ Ազիզյանին, իսկ տուժածին՝ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն վերջինս, ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների պատճառով, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է:
Դեպքից րոպեներ անց Հայկ Ազիզյանին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է: