Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի պատվաստանյութ է ստեղծել

կորոնավիրուս

Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի պատվաստանյութ է ստեղծել:

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գործող Moderna Therapeutics ընկերությունը 42 օրում COVID 19 վիրուիս պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկման:

Այս մասին հայտնում է Time-ը։

Առաջին նմուշներն ուղարկվել են ԱՄՆ Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ: Պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա կարող են սկսվել ապրիլին:

Տեղեկացնենք, որ Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է: