Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ դարձյալ վիճաբանություն է եղել Արաբո Թառլոյանի և Վահրամաբերդի բնակչի միջև։
Հիշեցնենք, որ երեկ Վահրամաբերդ գյուղի ձոր տանող ճանապարհին տեղի էր ունեցել վիճաբանություն, հնչել էին կրակոցներ, սպանվել էր Մարմաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանը, մի հոգի էլ՝ 39-ամյա Լևոն Թառլոյանը, վիրավորվել էր՝ վնասվածք էր ստացել ձախ սրունք-թաթային հոդի շրջանում։
Սպանված 31-ամյա Արաբո Թառլոյանը, համայնքի ղեկավարի պատմելով՝ հոր հետ Երևանում էր աշխատում։
«Հեր ու տղա Երևանում էին աշխատում; Հետո հերը գնաց խոպան, ինքն էստեղ էր գյուղատնտեսական աշխատանքներ էր անում։ Գիտեմ, որ ամուսնացած չէր, 2 քույր ունի»,- շարունակում է Տիգրան Տիգրանյանը։
Գյուղապետի խոսքով՝ գյուղում տարբեր վարկածներ են շրջանառվում, բայց ճշմարտությունը ոչ ոք չգիտի, թե ինչ է եղել, կամ ինչի համար եղավ այս ողբերգությունը։
Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ դարձյալ վիճաբանություն է եղել Արաբո Թառլոյանի և Վահրամաբերդի բնակչի միջև։
Նշենք նաև, որ դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։