Շուտով լավ լուր կստանանաք հայ-թուրքական սահմանի բացման առումով․ Փաշինյանը համաձայնել է անկլավների հանձնմանը․ Օսկանյան

Շուտով լավ լուր կստանանաք հայ-թուրքական սահմանի բացման առումով․ Փաշինյանը համաձայնել է անկլավների հանձնմանը․ Օսկանյան

Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն՝ հարց ուղղելով, թե միգուցե Ադրբեջանն ավելի լավ խաղաղության խաչմերուկ դառնա:

«Վերջերս շրջանառության մեջ է դրվել մի նոր օրակարգ․ «Խաղաղության խաչմերուկ», արտգործնախարարն էլ ասել է, որ շուտով լավ լուր կստանանաք հայ-թուրքական սահմանի բացման առումով, հարց է ծագում, թե այդ բոլորն ինչի հաշվին է լինելու, ինչի հաշվին է այդ խաղաղությունը, ինչի հաշվին է բացվելու հայ-թուրքական սահմանը։

Խաղաղության ամենամամեծ գրավականը կլինի այն, որ Ադրբեջանն համաձայնի, որ արցախահայությունը վերադառնա իրենց տները, միջազգային ինչ-որ երաշխիքներով, թեկուզ ինչ-որ աստիճանի ինքնավարությամբ, որ կարողանան իրենց անվտանգությունն ապահովեն։

Այ, դա կլինի ամենամեծ քննությունը Ադրբեջանի և Թուրքիայի։ Բայց հիմա բաց է մնում հարցը, թե ինչի հաշվին է այդ խաղաղությունը լինելու»։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն արդեն համաձայնել են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին:

«Այսօր շրջանառության մեջ է դրվել այն, որ եթե մենք արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանը իր քաղաքացիների Հայաստան վերադառնալու հարցը կդնի: Բայց սա արդեն անբարոյականության և անմեղսունակության գագաթնակետն է:

Անբարոյականություն է, որովհետև Փաշինյանն ու իր իշխանությունը արդեն մեկ տարուց ավելի է, որ ադրբեջանցների Հայաստան գալու հարցը քննարկում են և համաձայնություն են տվել, անկլավների վերադարձի հարցին են համաձայնություն տվել:

Դիվանագիտական անմեղսունակություն է, որ դու թույլ ես տալիս, որ այդ երկուսի վերադարձը նույն հարթության վրա մնան»: