Ողբերգական դեպք Աշտարակում. իր տան խորդանոցում հայտնաբերվել է 24-ամյա տղայի դի

Ողբերգական դեպք Աշտարակում. իր տան խորդանոցում հայտնաբերվել է 24-ամյա տղայի դի

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 18:30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հ. Հովհաննիսյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Գևորգյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սիմոնյանի և ավագ քննիչ Մխեյանի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ:

Իրավապահները նշված տանը կից խորդանոցում էլեկտրական հոսանքի լարով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 24-ամյա Վահագն Հ.-ի դին: 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: