Ողբերգական դեպք Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում

Ողբերգական դեպք Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում:

Ժամը 09:30-ի սահմաններում օդանակավակայի կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ է ստացվել, որ օդանավում քաղաքացին մահացել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանուկյանի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ավագյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի օդանավում թռիչքի ժամանակ  հանկարծամահ է եղել ՌԴ քաղաքացի 65-ամյա Շ. Աղեկյանը: 

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: