Ով է եղել այն քաղաքացին, որը բենզինը ձեռքին մտել է Գլխավոր դատախազություն
ArmLur.am-ին հատնի է դարձել, թե ով է եղել այն քաղաքացին, որը բենզինով մտել է Գլխավոր դատախազություն եւ պահանջել հանդիպում դատախազի հետ:
Ըստ մեր տեղեկությունների՝ այդ քայլին գնացել է 36-ամյա Հրաչ Պիրոյանը, որը Արթիկ քաղաքում է հաշվառված:
Armlur.am-ը արդեն հայտնել էր, որ շաբաթ օրը ուշագրավ դեպք է եղել Գլխավոր դատախազության մոտ։ Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին, դժգոհ լինելով իր շուրջ կատարվող իրավական գործընթացներից, գնացել է գլխավոր դատախազության շենք ու պահանջել հանդիպում կազմակերպել դատախազի հետ։
Արդյունքում՝ իր հորդորը ու պահանջը չի կատարվել և Գլխավոր դատախազության շենքի մուտքի ընդունարանում նա բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահկրկիզվել, սակայն ոստիկանները կանխել են նրա գործողությունները։
Armlur.am-ին հասած լուրերի համաձայն` երբ փրկարար ծառայությունը հասել է դեպքի վայր, ոստիկանությունը քաղաքացու գործողությունները կանխած է եղել։
Armlur.am-ը Գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե ինչ է կատարվել, ի պատասխան հայտնեցին.
«Խարդախության համար մեղադրվող, տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին ցանկացել է հանդիպել գործը հսկող դատախազին: Ոստիկանը բացատրել է, որ ոչ աշխատանքային օր է ու հորդորել է դիմում թողնել, սակայն քաղաքացին չի ենթարկվել ոստիկանի հորդորին ու բենզինը լցրել է իր վրա՝ ցանկանալով ինքնահրկիզվել, ինչը, սակայն, կանխվել է ոստիկանների կողմից»։