Ով է սպшնել տրшնսգենդերին
Hraparak.am-ը գրում է․Երեկ վրացական լրատվամիջոցները գրեցին, որ Թբիլիսիում սպանել են տրանսգենդերի՝ մոդել Կեսարիա Աբրամիձեին։ Ըստ առկա տեղեկությունների, նա սպանվել է Դիդի Դիգոմի շրջանի Ավթանդիլա փողոցի բնակելի շենքում։
Ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառ է դարձել կոկորդի հատվածում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքը։
Սպանության մեջ մեղադրվողը Կեսարիայի ընկերն է։ Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է։
«Քննչական գործողություններով բերման են ենթարկել 1998 թվականին ծնված Բ.Ջ.-ին, դիտավորյալ սպանության մեղադրանքով, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում՝ սեռային պատկանելությամբ պայմանավորված հատուկ դաժանությամբ»,-ասվում է երկրի ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Բ.Ջ.-ն այն տղամարդն է, ում հետ Կեսարիան լուսանկարներ է հրապարակել դաժան սպանությունից ժամեր առաջ։