Որդին 20 տարի չի իմացել, որ իր հայրն իրականում միլիոնատեր է

Որդին 20 տարի չի իմացել, որ իր հայրն իրականում միլիոնատեր է

Չինաստանում հայրը 20 տարի աղքատ է ձեւացել եւ չի ասել որդուն, որ իրականում միլիոնատեր է, գրել է World of Buzz-ը։

Ինչպես պատմել է միլիոնատիրոջ որդին, հայրը միշտ վատ տրամադրության մեջ է եղել պարտքերի պատճառով եւ ամեն անգամ ընդգծել է, թե որքան աղքատ է ապրում իր ընտանիքը։ Միայն համալսարանն ավարտելուց հետո է չինացին իմացել, որ իր հայրը առանձնատուն ունի։

Դիպլոմ ստանալով՝ տղան ցանկացել է աշխատանք գտնել ընտանիքին օգնելու համար, որպեսզի վճարի, իբր, պարտքերը, եւ հայրն այդ ժամանակ որդուն ասել է, որ ընկերություն ունի։

«Հայրս ինձ առաջարկեց շարունակել իր գործը»,- հիշում է շրջանավարտը։

Բացի այդ, պարզվել է, որ ընտանիքը ութ շքեղ ավտոմեքենա ունի։

Ի դեպ, չինացին ավելացրել է, որ չնայած աշխատում է հոր ընկերությունում, իր աշխատավարձը «այնքան էլ բարձր չէ», իսկ աշխատանքի գնում է էլեկտրական մոտոցիկլով, այլ ոչ թե լիմուզինով։