Որքան արագ լինի, այնքան լավ. Բաքուն սպասում է Երևանի պատասխանին
Ադրբեջանը սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների պատասխանին, որոնք Բաքուն Երևանին է ներկայացրել ավելի քան երկու ամիս առաջ: Որքան արագ լինի պատասխանը, այնքան լավ։
«Մենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկներ ենք փոխանակել մի քանի անգամ, բայց ավելի քան երկու ամիս է՝ սեպտեմբերի 11-ից, սպասում ենք Հայաստանի կառավարության պատասխանին։
Մենք ուզում ենք իմանալ նրանց կարծիքը այդ մեկնաբանությունների վերաբերյալ: Բայց այդպես էլ պատասխան չենք ստացել», – ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Երևանը ձգձգում է պատասխանը, որովհետև վատ խորհուրդներ է ստանում Ֆրանսիայից:
«Ֆրանսիան շատ ապակառուցողական դեր է խաղում Հարավային Կովկասում։ Փաստացի Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար», – ասել է Ադրբեջանի նախագահը։