Որքան արժեն 50 Cent-ի համերգի տոմսերը

Որքան արժեն 50 Cent-ի համերգի տոմսերը

Աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը Հայաստան է ժամանում՝ մասնակցելու «ՀԱՅԱ» փառատոնին։ Նա իր բենդի հետ հուլիսի 1-ին համերգով հանդես կգա Երևանի Հրազդան մարզադաշտում:«Երևան, Հայաստան։ Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա «ՀԱՅԱ» փառատոնը:

Մենք լավ ժամանակ ենք անցկացնելու։ Բաց չթողնե՛ք։ Հենց հիմա ձեռք բերեք ձեր տոմսերը»,-սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում նշել է 50 Cent-ը՝ տարածելով համերգի պաստառը։

Փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթներ են ունեցել Պլասիդո Դոմինգոն, Անդրեա Բոչելին, Շառլ Ազնավուրը, Ջորջ Բենսոնը, Լառա Ֆաբիանը, Գառուն, Ջո Կոկերը, Գորան Բրեգովիչը, Լոնդոնի և Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլք։

Ներկայացնում ենք համերգի տոմսերի արժեքները. դրանք սկսում են 30 հազար դրամից մինչև 300 հազար դրամ: