Ուղիղ միացման ժամանակ հսկա խոզը հարձակվել է լրագրողի վրա (Տեսանյութ)

հսկա խոզ

Ուղիղ միացման ժամանակ հսկա խոզը հարձակվել է լրագրողի վրա:

Հունական ANT1 հեռուստաալիքով հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել «Բարի լույս Հունաստան» հաղորդաշարի ընթացքում: Ուղիղ միացման ժամանակ լրագրողը ստիպված է եղել փախչել իր վրա հարձակվող մեծ խոզից:

Այսպիսով, հաղորդման հաղորդավարները փորձել են ուղիղ հեռարձակում սկսել Ատտիկայի Կինետ քաղաքից, որտեղ լայնածավալ ջրհեղեղները մեծ վնաս էին պատճառել, բայց լրագրող Լազոս Մանտիկոսը եթեր դուրս չի եկել:

Մի քանի վայրկյան անց նա, այնուամենայնիվ, մտել է եթեր. կադրերում երևացել է, որ լրագրողը փորձել է փախչել մեծ խոզից, որը, ըստ երևույթին, փախել էր հարևան ագարակից և հարձակվել նրա վրա ուղիղ կապ միացնելիս:

Լազոս Մանտիկոսը փորձել է կանգ առնել և խոսել Կինետի ջրհեղեղի մասին. նա մի քանի համարձակ փորձեր է արել հեռարձակումը սկսելու համար, բայց, ի վերջո, դա անհնարին է դարձել: Խոզն անընդհատ հետապնդել է խեղճ լրագրողին և նույնիսկ կծել նրան:

Հանրահայտ շոուի հաղորդավարները որոշ ժամանակ փորձել են լուրջ մնալ, քանի որ նրանք խոսում էին վատ եղանակի պատճառած մեծ վնասի մասին: Վերջիվերջո, նրանք չեն կարողացել դիմադրել և ի սրտե ծիծաղել են՝ նայելով իրենց գործընկերոջ «տանջանքներին»:

Կինետից ուղիղ միացումը վերջապես դադարեցվել է, քանի որ ակնհայտ էր, որ լրագրողը պարզապես այլևս չէր կարողանում խոսել:

Աղբյուր՝ SHANTNEWS.am