Չավուշօղլուն ծաղրել է Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող ցուցարարներին (Տեսանյութ)

Չավուշօղլուն ծաղրել է Հայոց ցեղասպանության ճանաչում պահանջող ցուցարարներին (Տեսանյութ)

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով աշխատանքային այցով գտնվում է Ուրուգվայում, ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։

«Թվիթեր»-ում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես Ուրուգվայում թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունից մեքենայով դուրս եկող Չավուշօղլուին տեսնելով ցուցարարները սկսում են իսպաներենով վանկարկել՝ «մարդասպան»։

Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտում է և մատներով ցույց տալիս աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը: