«Չենք կարող ներել նրան». Էրդողանի պատասխանը՝ Բայդենին

«Չենք կարող ներել նրան». Էրդողանի պատասխանը՝ Բայդենին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններն Անկարայի համար ոչ մի նշանակություն չունի և խորհուրդ է տվել Բայդենին լավ ուսումնասիրել պատմությունը։

«Հայկական կողմի հավակնությունները, որոնք, իբր, ճանաչվում են տարբեր երկրների վարչակարգերի կողմից, մեզ համար ոչ մի նշանակություն չունեն։ Հենց այսպես ենք մենք գնահատում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները։

Պարոն Բայդենը պետք է լավ ուսումնասիրի և իմանա հայերի հետ կապված պատմությունը։ Մենք չենք կարող ներել նրան՝ առանց այս բաներն իմանալու Թուրքիային մարտահրավեր նետելու համար»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել TASS-ը։