Չէ, դուք անգամ «գեղի հերոս» չեք դառնա, ուր մնաց նախագահ․ Տարոն Չախոյան

Չէ, դուք անգամ «գեղի հերոս» չեք դառնա, ուր մնաց նախագահ․ Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սամվել Շահրամանյանի երեկ տված հարցազրույցին:

«Իրեն հարգող տղամարդ որպես վիրավորանքի համար պատրաստ էր հայրենակցի գանգը կոտրել, բայց կապիտուլյացիան ստորագրելուց մոռացել էր տղամարդկության մասին։

Երբ գիտակցաբար փաստաթուղթ էր ստորագրում, թե ՀՀ-ն զինված ուժեր ունի ԼՂ-ում, փորձելով Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, այդ ժամանակ էլ տղամարդկության մասին մոռացել էր։

Ստորագրված կապիտուլյացիոն փաստաթուղթը հրապարակում են, ապա հերքում են, թե ով է տեսել այդ փաստաթուղթը, իսկ հետո մոտ մեկ ժամ մանրամասնում, թե ինչու են ստորագրել։

Չէ, դուք անգամ «գեղի հերոս» չեք դառնա, ուր մնաց նախագահ ․․․ հետո էլ զարմանում եք, թե ինչու աշխարհը ձեզ բանի տեղ չդրեց»։