Սաթենիկը չի ստում. ակնաբույժը ապացուցում է, որ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (Տեսանյութ)

Բյուրեղյա արցունքներ

Սաթենիկը չի ստում. ակնաբույժը ապացուցում է, որ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում։

«Արթիկ» ԲԿ-ի բժիշկը Ֆեյսբուքի ուղիղ եթերով ցուցադրել է, որ Շիրակի մարզի 22-ամյա բնակչուհի Սաթենիկ Ղազարյանի աչքերից բյուրեղներ են թափվում: 

Հիշեցնենք, որ «Жить Здорово» հաղորդաշարի շրջանակներում հետազոտություն էր անցկացվել, որի արդյուքնում եկել էին եզրակացության, թե Սաթենիկի աչքերից ոչ թե բյուրեղներ, այլ սովորական ապակիներ են հանվել: Մասնագետները նշել էին, որ կնոջ մոտ հոգեբանական խնդիր է և հնարավոր է, որ նա ստում է: