Սամվել Ալեքսանյանն ու Տիգրան Ավինյանը ջերմ գրկախառնվել են․ ֆոտո
Hraparak.am-ը գրում է․ Բագրատ Սրբազանը այս տարի խառնել է իշխանության խաղաթղթերը, ավանդույթի համաձայն իշխանականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 28-ին չայցելեցին Սարդարապատի հուշահամալիր, Փաշինյանը նեղ կազմով նախագահականում է նշում Հանրապետության օրը՝ կոչումներ եւ մեդալներ շնորհելով հող հանձնող բանակի զինվորականներին եւ ցուցարարներ ջարդող ոստիկանության պաշտոնյաներին, իսկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր «շրջապատի» հետ Ապարան է այցելել՝ Բաշ Ապարանի հերոսամարտի հուշահամալիր։
Այնտեղ են տեղական իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ բոլոր իշխանություններին ծառայած գործարար Լֆիկը՝ Սամվել Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Սրբազանը եւ շարժման աջակիցները գիշերել են Սարդարապատում։