«Սա տեղադրում եմ նրանց համար, որոնք ողողել են համացանցը մեղադրանքներով». Աշոտ Սարգսյան

Աշոտ Սարգսյան

«Սա տեղադրում եմ նրանց համար, որոնք ողողել են համացանցը մեղադրանքներով»:

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս ցավալի դեպքերը ոչ վաղ 2016-ին են եղել: Տեղադրում եմ այն քաղաքական ուժերի և նրանց սատարողների համար, որոնք ողողել են համացանցը մեղադրանքներով ու «խորհուրդներով», մինչ Արսեն Թորոսյանը և ողջ բուժանձնակազմը 24-ժամյա ռեժիմով լուռ աշխատում են, ի դեպ՝ դեռ հունվարից:

Հիշեցնեմ նաև, որ կորոնավիրուսը արդեն հաստատվել է աշխարհի մոտ 145 երկրում ու Հայաստանում նոր է արձանագրվում, և դա մասնագետների լավ աշխատանքի շնորհիվ է:

Կարևորագույն պահին քաղաքականացնել վիրուսը, որն ամբողջ աշխարհն է խառնել իրար, մեղմ ասած սրիկայություն է: Այս ամենը հաղթահարելու ենք, բայց ձեր ստորությունը անբուժելի է»: