Սերժ Սարգսյանն իր դեմ ցուցմունք տվող անձին ասել է՝ ուղղակի խղճում եմ. պաշտպան

Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն իր դեմ ցուցմունք տվող անձին ասել է՝ ուղղակի խղճում եմ. պաշտպան:

Երբ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քննչական գործողությունն ավարտվեց, 2 րոպե անց արդեն իսկ 6 թերթանոց որոշում ներկայացվեց՝ որպես մեղադրյալ ներգավվելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Պատկերացնո՞ւմ եք, 2 րոպեում կարե՞լի է 6 թերթ որոշում գրել։ Ի սկզբանե որոշված է՝ անձին կարգել որպես մեղադրյալ, դա պայմանավորված չէ քրեական դատավարական պրոցեսներով։ Այս գործով քրեական դատավարական օրենսգրքին համապատասխան նախաքննություն չենք տեսել»,- ասաց պաշտպանը։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 10-ին, ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի գործով նախաքննության ավարտ հայտարարեց։ Այդ մասով պաշտպանն այսպես մեկնաբանեց. «Կատարվել են գործողություններ, որի արդյունքում գործն ուղարկվում է դատարան։ Այս քրեական գործով բոլոր երեւույթները պայմանավորված են նպատակահարմարություններով։ Սա նույնպես նպատակահարմարությամբ պայմանավորված որոշում է»։

Անդրադառնալով մամուլում տարածված լուրին, թե գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո ԿարապետյանըՍերժ Սարգսյանի գործով ցուցմունք է տվել, առերեսում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, Մակինյանն ասաց.

«Ես չեմ կարող ասել, թե ում հետ է եղել առերեսում, բայց կարող եմ ասել, որ պարոն նախագահը իր դեմ սուտ վկայող անձին ասել է՝ ուղղակի խղճում եմ, որ սուտ ցուցմունք է տվել։ Չեմ կիսում այն կարծիքը, որ մեղադրանքի հիմքում դրված է բավակարար ապացույցների համակցություն չկա, ինչը պահանջում է քրեական դատավարությունը։ Պարոն նախագահն իրեն մեղսագրված արարքի հետ որեւէ առնչություն չունի։ Իրավիճակն այնքան ակնհայտ է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում