Սիրիայի նախագահը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին

Բաշար Ասադ

Սիրիայի նախագահը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին:

Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Մանսուր Ազզամը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ նախագահ Բաշար Ասադի շնորհավորանքներն է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։

Դամասկոսի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մանսուր Ազզամը Նալբանդյանին է փոխանցել նախագահի բարեմաղթանքները, իսկ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախագահ Ասադին՝ աղոթքով առ Աստված, որ պաշտպանվի Սիրիան և նրա ժողովուրդը, նրա բանակը և օրհնվի նախագահ Ասադը: