Սկեսուրը ստիպել է հարսին ազատվել պտղից, քանի որ ուզում էր, որ իր որդու առաջնեկը տղա լինի, ոչ թե աղջիկ։
Դա 30-ամյա Դ.Ա.-ի առաջին հղիությունն էր, եւ հղիության արհեստական ընդհատումից հետո նա այլեւս չի կարողանա երեխա ունենալ։
Դ.Ա.-ի ամուսինն ու սկեսուրըն ասում էին, թե լավ կլիներ աբորտ անել, քանի որ նրանք տղա երեխա էին ուզում։ Սկզբում կնոջը հաջողվեց համոզել ամուսնուն, որ երեխան երեխա է՝ անկախ սեռից, սակայն սկեսուրը շարունակում էր պնդել, որ պետք է աբորտ անել։
Դ.Ա.-ն պատմեց, որ գինեկոլոգները փորձում էին բացատրել կանանց, որ քանի որ դա առաջին հղիությունն է, աբորտ անելը շատ վտանգավոր է։
Բացի այդ, պտուղն արդեն 5 ամսեկան էր, եւ աբորտ անելու համար արդեն ուշ էր։ Սակայն բժիշկների փաստարկները սկեսուրին չհամոզեցին, եւ մի օր նա բերեց հեքիմի պատրաստած ինչ-որ թուրմ, որը պետք է վիժում առաջացներ։ Կինը խմեց թուրմը եւ որոշ ժամանակ անց հայտնվեց հիվանդանոցում՝ ուժեղ արնահոսությամբ։
Արդեն մոտ 7 տարի է անցել այդ օրվանից։ Գինեկոլոգները ճիշտ էին՝ Դ.Ա.-ն այլեւս չի կարողանում հղիանալ։