Ստամբուլում զվարճալի կողոպուտ է կատարվել. Գողերը պարելով թալանել են խանութը (Տեսանյութ)

կողոպուտ

Ստամբուլում զվարճալի կողոպուտ է կատարվել. Գողերը պարելով թալանել են խանութը։

Ավազակները մտել են խանութներից մեկը և գողացել 40 բջջային հեռախոս և դրամարկղը:

Անվտանգության տեսախցիկները տեսագրել են միջադեպը, որի կադրերում երևում է, թե ինչպես է ավազակներից մեկը պարում խանութում:

Ըստ Hürriyyət-ի դա ավելի է զայրացրել խանութի տիրոջը, քան հենց կողոպուտը:

Գողերը խանութում են գտնվել մոտ 20 րոպե:

Տեսանյութը ստորև