Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել

Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել

Թուրքայի  Ստամբուլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, պատճառը դեռ պարզված չէ։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Sabah.com-ը։

Ինչպես նշվում է, պայթյունը որոտացել է Քադըքյոյ թաղամասի բնակելի շենքում։

«Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են եկել մեծ թվով ոստիկաններ, հրշեջներ և բուժաշխատողներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Պայթյունի վայրից լուսանկարներ ու տեսանյութեր սկսել են տարածվել սոցիալական ցանցերում։ Դրանցում երևում է Ստամբուլի խիտ բնակեցված տարածքում այրվող շենքը։

Նախնական տվյալներով՝ տուժել  է մեկ մարդ։