Ստեփանակերտում հայտնվել են Տարաս Շևչենկոյի և Էնվեր փաշայի անուններով փողոցներ

Ստեփանակերտում հայտնվել են Տարաս Շևչենկոյի և Էնվեր փաշայի անուններով փողոցներ

Ստեփանակերտի փողոցներից մեկն սկսել է կրել ուկրաինացի մեծ բանաստեղծ Տարաս Շևչենկոյի անունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին։

«Խանքենդիում յուրօրինակ «ուկրաինական շունչ» է ձևավորվել. քաղաքի փողոցներից մեկն այժմ կրում է մեծ Կոբզարի՝ Տարաս Շևչենկոյի անունը։ Ահա թե ինչ է գրում Google-ը, որը, ինչպես գիտեք, ամեն ինչ գիտի»,- գրել է Կանևսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է թուրք դահիճ Էնվեր փաշայի անունով:

Թուրքական պետական TRT պարբերականը հայտնել էր, որ օկուպացված Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի անունով։