Սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Էրիկ Հարությունյանը

Սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Էրիկ Հարությունյանը

Հայաստանի Եվրոպական համալսարանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Էրիկ Հարությունյանը։

Հայաստանի եվրոպական համալսարանի ողջ անձնակազմը ցավակցում և վշտակցում է իր սիրելի ուսանող Էրիկ Հարությունյանի անդառնալի կորուստը և իր զորակցությունն է հայտնում նրա ծնողներին, հարազատներին և մտերիմներին»։