Վաղ առավոտյան ծերունին կանգնել էր ծաղկի սրահի առջև և անհամբեր սպասում էր սրահի բացվելուն

ծաղիկներով պապիկ

Վաղ առավոտյան ծերունին կանգնել էր ծաղկի սրահի առջև և անհամբեր սպասում էր սրահի բացվելուն: Ուղիղ ժամը 9-ին սրահը բացվեց ու ծերունին շտապելով մտավ ներս:

Մոտեցավ վաճառողուհուն խնդրեց քրիզանթեմներ տալ իրեն: Վաճառողուհին սիրով կապեց փունջը և նկատելով, թե ինչպես է ծերունին ժպտում, հարցրեց կատակելով․

— Պապիկ, ժամադրությա՞ն եք գնում:

— Չէ, աղջիկս, հիվանդանոց եմ գնում, կնոջս մոտ, այսօր մեր ամուսնության օրն է, նա քրիզանթեմներ շատ է սիրում, ուղղակի շտապում եմ, նրա կերակրելու ժամն է:

— Ի՞նչ հիվանդ է ձեր կինը:

— Նրա մոտ Ալցհեյմերի հիվանդություն են հատնաբերել:

— Հավանաբար, նա սպասում է և շատ կուրախանա ծաղիկների համար:

— Նա արդեն 5 տարի է տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, նա հինգ տարի է չի ճանաչում ինձ, չգիտի ես ով եմ իր կյանքում:

— Նա արդեն 5 տարի է տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, նա հինգ տարի է չի ճանաչում ինձ, չգիտի ես ով եմ իր կյանքում:

— Նա չգիտի ով եմ ես, բայց ես գիտեմ, թե ով է նա ինձ համար:

Աղբյուր՝ goodinfo-24.ru