Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի. նոր մանրամասներ

հիվանդանոց

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել՝ Վանաձորում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված քաղաքացիների առկայության մասին: