Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձի թեստերի պատասխանները բացասական են. Անդրեյ Ղուկասյան

Անդրեյ Ղուկասյան

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձի թեստերի պատասխանները բացասական են. Անդրեյ Ղուկասյան

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ  առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձի հանձնած թեստերի պատասխանները մերժել են կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը:

«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է:

Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել:

Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է:

Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը»: