Վիտամին C-ի ներերակային ներմուծումը դասական քիմիոթերապիայի հետ համատեղ կարող է սպանել քաղցկեղային բջիջները, հաղորդում է Կանզասի համալսարանի բժշկական կենտրոնը:
Հետազոտությանը մասնակցել են 27 հիվանդ, ում մոտ վերջերս ախտորոշվել է ձվարանների քաղցկեղ:
Գիտնականները բացահայտել են, որ քիմիոթերապեւտիկ դեղամիջոցների հետ ներերակային վիտամին C-ի մեծ դեղաչափեր ստացող հիվանդները ավելի քիչ թունավոր ազդեցություններ են ունեցել:
Գիտնականները հետազոտություն են իրականացրել նաեւ կրծողների վրա եւ նշել են, որ վիտամին С-ի ներերակային ներմուծումը կարողացել է սպանել քաղցկեղային բջիջները՝ առանց նշանակալի թունավոր ազդեցությունների կամ լյարդում, երիկամներում կամ փայծաղում ախտաբանական փոփոխությունների:
Վիտամին C-ն որպես քաղցկեղի բուժման ոչ ավանդական մեթոդ օգտագործվել է 1970 թ-ին, եւ օգտագործվում է կոմպլեմենտար եւ այլընրտանքային բժշկության բժիշկների կողմից:
Մինչդեռ սովորական բժիշկները կասկածամտությամբ են վերաբերում նրա թերապեւտիկ ազդեցություններին:
Մանդարինը, որպես դեղամիջոց օգտագործում են պտուղները, կեղևը՝ թարմ կամ չորացրած տեսքով։ Մանդարինը հարուստ է տարբեր վիտամիներով և արժեքավոր դիետիկ մթերք է։ Այն բարձրացնում է ախորժակը, կարգավորում է նյութափոխանակությունը և կազդուրում օրգանիզմը։
Մանդարինը նպաստում է աղեստամոքսային ուղու գալարակծկանքի թուլացմանը։ Դրա պտուղներն ունեն հակալնդախտային ազդեցություն։ Կեղևն օգտագործում են մարսողության, ախորժակի բարձրացման նպատակով։ Կոսմետիկայի մեջ մանդարինի հյութը, միջուկը և կեղևը գործածում են դիմակների և անուշաջրի մեջ։
Պտղի կեղևն կիրառում են բրոնխիտի, տրախեիտի, կապույտ հազի, սրտխառնոցի ժամանակ։ Դրանից պատրաստած եթերային յուղի շնչումը շատ օգտակար է գերլարվածության, վախի, անքնության ժամանակ