Վիտամին C-ն քաղցկեղի դեմ պայքարում

Վիտամին C-ի ներերակային ներմուծումը դասական քիմիոթերապիայի հետ համատեղ կարող է սպանել քաղցկեղային բջիջները, հաղորդում է Կանզասի համալսարանի բժշկական կենտրոնը:

Հետազոտությանը մասնակցել են 27 հիվանդ, ում մոտ վերջերս ախտորոշվել է  ձվարանների քաղցկեղ:

Գիտնականները բացահայտել են, որ քիմիոթերապեւտիկ դեղամիջոցների հետ ներերակային վիտամին C-ի մեծ դեղաչափեր ստացող հիվանդները ավելի քիչ թունավոր ազդեցություններ են ունեցել:

Գիտնականները հետազոտություն են իրականացրել նաեւ կրծողների վրա եւ նշել են, որ վիտամին С-ի ներերակային ներմուծումը կարողացել է սպանել քաղցկեղային բջիջները՝ առանց  նշանակալի թունավոր ազդեցությունների կամ լյարդում, երիկամներում կամ փայծաղում ախտաբանական փոփոխությունների:

Վիտամին C-ն որպես քաղցկեղի բուժման ոչ ավանդական մեթոդ օգտագործվել է  1970 թ-ին, եւ օգտագործվում է կոմպլեմենտար եւ այլընրտանքային բժշկության բժիշկների կողմից:

Մինչդեռ սովորական բժիշկները կասկածամտությամբ են վերաբերում  նրա թերապեւտիկ ազդեցություններին:

Մանդարինը, որպես դեղամիջոց օգտագործում են պտուղները, կեղևը՝ թարմ կամ չորացրած տեսքով։ Մանդարինը հարուստ է տարբեր վիտամիներով և արժեքավոր դիետիկ մթերք է։ Այն բարձրացնում է ախորժակը, կարգավորում է նյութափոխանակությունը և կազդուրում օրգանիզմը։

Մանդարինը նպաստում է աղեստամոքսային ուղու գալարակծկանքի թուլացմանը։ Դրա պտուղներն ունեն հակալնդախտային ազդեցություն։ Կեղևն օգտագործում են մարսողության, ախորժակի բարձրացման նպատակով։ Կոսմետիկայի մեջ մանդարինի հյութը, միջուկը և կեղևը գործածում են դիմակների և անուշաջրի մեջ։

Պտղի կեղևն կիրառում են բրոնխիտի, տրախեիտի, կապույտ հազի, սրտխառնոցի ժամանակ։ Դրանից պատրաստած եթերային յուղի շնչումը շատ օգտակար է գերլարվածության, վախի, անքնության ժամանակ