Վրաստանի առաջին կին օդաչուն 34-ամյա հայուհի է

Bavnews.am-ը գրում է․ Վրաստանի առաջին կին օդաչուն 29-ամյա հայուհի է։ 29-ամյա Նադեժդա Բենկլյանը վրացական ավիացիայի պատմության մեջ առաջին կինն է: 

Երիտասարդ կին օդաչուն մի անգամ խոսելով իր մասնագիտության դժվարությունների մասին  ասել է. «Շատ դժվար է նկարագրել թռիչքի հուզական փորձը:

Դուք միանգամից շատ բան եք զգում՝ պատասխանատվություն, վստահություն, հպարտություն և երջանկություն:

Հատկապես հաճելի է, երբ ինքդ ես թռչում ինքնաթիռով: Հաջող թռիչքը ձեզ վստահություն է տալիս, որ ճիշտ ընտրություն եք կատարել՝ չնայած բոլոր խոչընդոտներին»:

Բենկլյանը սկսել է աշխատել Georgian Airways վրացական ավիաընկերությունում եւ ապացուցել, որ կինը կարող է տիրապետել տղամարդու մասնագիտությանն ու բարեհաջող ինքնաթիռ վարել: