«Տաթևիկ Ռևազյանի հղիության հարցն ապշեցուցիչ ուշադրության է արժանանում». Հայկ Մարտիրոսյան

Տաթևիկ Ռևազյան Հայկ Մարտիրոսյան

«Տաթևիկ Ռևազյանի հղիության հարցն ապշեցուցիչ ուշադրության է արժանանում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տաթևիկ Ռևազյանի հղիության հարցն ապշեցուցիչ ուշադրության է արժանանում հասարակության կողմից: Դա ցույց է տալիս, որ մենք աննախադեպ դեգրադացիայի աստիճանի ենք հասել:

Փոխարենը բոլորը պետք է խոսեն այն մասին, որ երիտասարդ պաշտոնյան ամեն օր, ամեն խոսքում ապականում է հայերեն լեզուն, իջեցնում այն պրիմիտիվության մակարդակի և խոսակցական՝ փողոցի երևաներենը նորմալիզացիայի ճանապարհով տանում:

Ռևազյանը միակը չէ: Կան հատուկ «ա»-երով («խոսում ա», «գրում ա», «անում ա») ասող և հատկապես այդպես գրող մի շարք «մտավորականներ», որոնք իբրև թե հայերենն անմիջականցնելով ու բնականացնելով են զբաղված, մինչդեռ իրենց արածը մայրենի լեզվի որակազրկում և այլասերում է:

Բայց եթե նրանք իրենց գործը՝ պակաս ճանաչելիության պատճառով առավել դանդաղ են անում, ապա պաշտոնյա Ռևազյանը դա անում է մեծ հաջողությամբ: Եվ պետք չէ ամեն բան վերագրել նրա դրսում մեծանալուն:

Վերջապես հայաստանցիների ընտանիքում է ապրել, հայերեն խոսում է և «ա»-ն «է»-ի վերափոխելն ու իր վրա աշխատելը թերևս դժվար գործ չէ:

Շուտով կունենաք հասունացող մի սերունդ, որ այսպիսի մարդկանց ինքնաթողտվության պատճառով և նրանց ակամա ավերների արդյունքում` Հայաստանում համատարած անգրագիտության արդեն տիրող պայմաններում ոչ միայն արդեն բոլորովին գրել-կարդալ չի իմանա, այլև կխոսի բուն երևանյան՝ Կոնդի բարբառով՝ համարելով թե ինքը հայերեն է կիրառում»: