Տեղումներ և մառախուղ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Տեղումներ և մառախուղ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում այսօր և դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերը սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 14-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։