Տեր Հիսուս Քրիստոս, այս աղոթքն ընդունիր իմ ծնողներիս համար
Ծնողները շատ կարևոր են յուրաքանչյուր մարդու կյանքում, ծնողները մեր կողքին են մեր ծննդյան առաջին իսկ պահից և ողջ կյանքում աջակցում են մեզ, սովորեցնում են սիրել և հասկանալ շրջապատող աշխարհը:
Նրանցից յուրաքանչյուրը կյանքում դեր է խաղում, նրանք փորձում են իր երեխային սիրով և ջերմությամբ պարուրել, նրանց կյանքի գլխավոր նպատակը երեխային երջանիկ տեսնելն է: Նրանք շատ կարեւոր դեր են խաղում անձի ձեւավորման գործում:
Ծնողական սիրո արդյունքն է երեխայի բարձր ինքնագնահատականը, ընտանեկան հավասարակշռությունը, երջանիկ ընտանիքի ստեղծման ցանկությունը:
Աղոթք ծնողների համար ․«Տէր Յիսուս Քրիստոս, այս աղօթքն ընդունիր իմ ծնողներիս համար: Նրանց միասնություն տուր եւ սիրիր նրանց կյանքի բոլոր օրերը: Ամրացրու նրանց մարմինները առողջության համար:
Սովորեցրու ինձ միշտ հնազանդ լինել ծնողի խոսքին: Ազատիր ինձ կեղծավորությունից եւ չարությունից՝ նրանց հետ վարվելիս։ Պահիր ու պահպանիր ծնողներիս։ ԱՄԵՆ.