Տունը մաքուր պահելու հնարամիտ գաղտնիքներ, որոնց մասին քչերը գիտեն

գաղտնիքներ

Տունը մաքուր պահելու հնարամիտ գաղտնիքներ, որոնց մասին քչերը գիտեն:

Մարկերի հետքերի մաքրում

Պատերի կամ կահույքի վրա մարկերի հետքերիը մաքրելու համար օգտագործիր ատամի մածուկ կամ սննդային սոդա:

Միկորալիքային վառարանի մաքրում

Միկորալիքային վառարանի մեջ կտրտած կիտրոն և մի բատոն դարչին կամ մի քիչ աղացած դարչին դիր: Կիտրոնը տաքացրու 10 րոպե: Կիտրոնը կօգնի հոտազերծել միկրոալիքային վառարանի մակերևույթը, դարչինը կվերացնի սննդի ոչ հաճելի հոտերը:

Լոգասենյակի մաքրում

Քացախը տաքացրու՝ այն նախապես խառնելով աման լվալու միջոցի հետ 1:1 հարաբերակցությամբ: Ստացված խառնուրդով սրբիր ծորակը և լոգախցիկը, միջոցը մակերևույթի վրա թող 30 րոպե:

Կահույքի մաքրում

Կահույքը փոշուց երկար ժամանակով մաքրելու համար թղթե անձեռոցիկի վրա մի քանի կաթիլ բուսական յուղ լցրու: Մակերևույթները սրբիր նախ՝ յուղոտ անձեռոցիկով, հետո՝ չոր:

Մանկական խաղալիքների մաքրում

Ցանկացած պլաստիկե և փափուկ խաղալիք կարելի է լվալ մեքենայով՝ դնելով լվացքի պարկի մեջ:

Խոհանոցային դարակների մաքրում

Բուսական յուղը խառնիր սոդային, ստացված մածուկով մաքրիր խոհանոցի դարակները:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Socialblog.am