Տրոլեյբուսի քարշակման ժամանակ «Զիլ»-ը հետ է ընթացել՝ վրաերթի ենթարկելով վարորդներին. նրանցից մեկը մահացել է
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Թևոսյան և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում տրոլեյբուսի քարշակման ժամանակ «Զիլ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել երկու վարորդներին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հիվանդանոցում տրոլեյբուսի 69-ամյա վարորդ Միշա Շահբազյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: