«Փաշինյան Նիկոլ, մենք քո հետևից այլ ձև ենք գալու»․ Սեֆիլյանը դիմեց վարչապետին

Այս մասին ԱԺԲ ներկայացուցիչների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տարածած վերջին աղմկահարույց տեսանյութին։

«Ես ուզում եմ խոսքով դիմել Նիկոլ Փաշինյանին։ «Բևեռը» իր հրապարակային, քաղաքական գործունեությամբ, իր անելիքների մասին բարձրաձայնել է ու բարձրաձայնում է։

Մենք շարունակելու ենք այնպես առաջ շարժվել, ինչպես ասել ենք։ Փաշինյան Նիկոլ, վստահ եղիր, որ մենք քո հետևից 5 կամ 10 հոգով չենք գալու։ Մենք քո հետևից գալու ենք տասնյակ հազարավոր հայ մարդկանցով։

Այո, «Բևեռը» մշտապես խոսել է հանցագործներին պատժելուց ու խոսքն իհարկե առաջնահերթ վերաբերվում է քեզ ու այն հանցագործություններին, որոնք դու գործել ես մեր ժողովրդի նկատմամբ։ Խոսքը նաև իհարկե քո շրջապատին է վերաբերվում։

«Բևեռը» կողմ է ձեզ պատժելուն, պատժել ձեզ ապագա անցումային կառավարության փուլում։ Հենց այստեղից է գալիս այն միտքը, որ մենք քեզ ժողովրդով ենք հեռացնելու, այլ ոչ թե հնգյակներով կամ տասնյակներով»,- ասաց Սեֆիլյանը։