Փլատակների տակից փորձում են դուրս բերել վիրավորներին․ մանրամասներ
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը նոր մանրամասներ է հայտնում Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից։
«Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա»։
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, ովքեր փնտրում են իրենց հարազատներին:
Փրկրարաների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաեւ քաղաքացիները: Առեւտրի կենտրոնի խանութներից տարհանվում է ապրանքը: Դեռ պայթյուններ են հնչում մերթընդմերթ: ԱԻՆ-ը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները, չի բացառվում, որ փլատակների տակ տուժածներ կան: