Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա գտնվող լեռնագնացներին

Արագած լեռ

Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան վրա գտնվող լեռնագնացներին:

Մարտի 8-ին` ժամը 17:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել:

Արագած լեռ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:

Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք գտնվում են Արագած լեռան հյուսիսային գագաթների միջնամասում:

Փրկարարներն օդերևութաբանական 2-րդ կայանի մոտակայքում հայտնաբերել են լեռնագնացներին և այժմ ուղեկցում են դեպի շտապօգնության ավտոմեքենան: