Քաղաքապետը մեդալ է տվել մարդ ծեծող կարմիր բերետավորին․ Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը 168TV-ի եթերում անդրադարձել է կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանին ոսկե մեդալով պարգևատրելու՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աղմկահարույց որոշմանը։
«Էդ ցածր, միատոն ձայնով հանդես եկող կերպարների փափկասունության մեջ շատ ավելի դիվային բան կա։ Ժամանակին Երևանի մեդալներով պարգևատրվում էին մշակույթի գործիչներ, ուսուցիչներ, զինվորականներ, երևանցիների համար էտալոն դարձած մարդիկ։
Հիմա այդ բարձունքից եկել, հասել ենք այնտեղ, որ Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնողը առաջին մեդալներից մեկը տալիս է մարդ ծեծող, զոհվածների ծնող ծեծող կարմիր բերետավորին»,- ասել է Մանուկյանը։
Տեսանյութը ստորև