Քաղցկեղից մահացել է Արթուր Աղաբեկյանի որդին

Արթուր Աղաբեկյան որդի

Քաղցկեղից մահացել է Արթուր Աղաբեկյանի որդին:

Ծանր հիվանդությունից հետո 27 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին` գործարար Մխիթար Աղաբեկյանը:

Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:

Նա ղեկավարում էր տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Սարտեքս» ընկերությունը Ստեփանակերտում: