ՔՊ նոր պատգամավորը կվերցնի մանդատը. ո՞վ է նա

ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա: Տիգրան Պարսիլյանը վերցնելու է մանդատը:

Այս մասին ArmLur.am-ին հաստատեց ինքը՝ Պարսիլյանը:

Հիշեցնենք, որ նա 2018թ-ին՝ հեղափոխությունից հետո, նշանակվել էր Արարատի փոխմարզպետ: Մեկ տարի պաշտոնավարելուց հետո՝ 2019 թ-ին ազատվել էր պաշտոնից։

Նա ԱԺ-ում զբաղեցնում էր Ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության պետի պաշտոնը։