Ֆրանսիայում ապամոնտաժելու են ադրբեջանցի բանաստեղծուհի Նատավանի հուշարձանը

Ֆրանսիայում ապամոնտաժելու են ադրբեջանցի բանաստեղծուհի Նատավանի հուշարձանը

Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքի քաղաքապետարանը պատրաստվում է ապամոնտաժել ադրբեջանցի բանաստեղծուհի Նատավանի հուշարձանը

Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend-ը` նշելով, որ հուշարձանն արդեն ծածկվել է կտորով: 

Նշվում է, որ ապամոնտաժվել են նաև  «Ադրբեջանական այգի» վերտառությամբ ցուցանակները, որոնք տեղադրված էին հուշարձանին հարող տարածքում: